Թրամփը մտադիր է չեղարկել ԱՄՆ-ում ծնված երեխաներին տրվող քաղաքացիությունը30 հոկտեմբերի 2018 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հրամանագիր ստորագրել, որը կբացառի քաղաքացիության շնորհումն ԱՄՆ-ում ծնված երեխաներին: Այդ մասին նա ասել է ամերիկյան Axios ինտերնետ ռեսուրսին: «Ինչ անհեթեթություն՝ մենք միակ երկիրն ենք աշխարհում, ուր մարդիկ գալիս են, երեխա են ունենում և այդ երեխան փաստացի դառնում է ԱՄՆ քաղաքացի: Դա անհեթեթ է և դրան պետք է վերջ դրվի»,-ասել է Թրամփը, գրում է «Վեդոմոստին»: Նա նշել է, որ այդ դրույթը չեղարկելու համար ինքը ստիպված չի լինելու փոփոխություն կատարել սահմանադրության մեջ՝ բավական կլինի միայն հրամանագիր ստորագրել: Այն հարցին, թե քննարկել է նա արդյոք այդ հարցը խորհրդականների հետ, Թրամփը դրական պատասխան է տվել: «Հրամանագիրը մշակման փուլում է: Մենք ընդունելու ենք այն»,-ասել է ԱՄՆ նախագահը: Ըստ ԱՄՆ սահմանադրության 14-րդ փոփոխության, ԱՄՆ-ում ծնված բոլոր անձինք ԱՄՆ և իրենց բնակության նահանգի քաղաքացիներ են հանդիսանում: Bloomberg-ը նշում է, որ նախագահի այն նկատառումը, որ ԱՄՆ-ն միակ այդպիսի երկիր է, այնքան էլ ճիշտ չէ, քանի որ այդպիսի օրենք չկա Եվրոպայում, բայց գործում է Կանադայում, Մեքսիկայում, Բրազիլիայում և Արգենտինայում: Թրամփն օտարերկրացիներին ավտոմատ կարգով քաղաքացիություն շնորհելուն դեմ էր արտահայտվում դեռևս նախընտրական շրջանում: Այն ժամանակ նա Twitter-ում գրել էր, որ ԱՄՆ-ում ամեն տարի ծնվող երեխաների 7,5%-ը կամ 300.000-ն ապօրինի ներգաղթյալների երեխաներ են՝ դա անվանելով «խենթություն»: «Դրան պետք է վերջ տրվի: Անթույլատրելի է և սխլա»,-ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |