Զարիֆ. Միշտ շեշտել ենք ԼՂ խնդրի՝ միջազգային օրենքով և խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

Զարիֆ. Միշտ շեշտել ենք ԼՂ խնդրի՝ միջազգային օրենքով և խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 30-ին Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ստամբուլում Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ կապված Իրանը կիսում է միևնույն մոտեցումը, ինչ Թուրքիան և Ադրբեջանը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Կողմերի հետ (Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների-խմբ.) ամեն հանդիպման ժամանակ շեշտում ենք խնդրի՝ միջազգային իրավունքի հիման վրա և խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը», - ասել է Զարիֆը:

Ավելի վաղ «Ինտերֆաքս-Ադրբեջանը» գրել է, որ Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարները Ստամբուլում հռչակագիր են ընդունել՝ նշելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

Հռչակագրի տեքստը տեղադրված չէ Իրանի և Թուրքիայի ԱԳՆ-երի պաշտոնական կայքերում, իրանական և թուրքական աղբյուրներում դրան անդրադարձ նույնպես չկա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---