Վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի նոյեմբերի 1-ին

Վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի նոյեմբերի 1-ին

PanARMENIAN.Net - Վարչապետի ընտրության հարցն ԱԺ-ում կքննարկվի նոյեմբերի 1-ին: Ինչպես ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարության մեջ, հարցը կքննարկվի իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի նոյեմբերի 1-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում», - ասվում է հայտարարության մեջ:

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարել էր, որ Հանրապետական խմբակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու և չի պատրաստվում կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը։

Ազգային ժողովի պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունն առաջադրվել է նոյեմբերի 1-ին կայանալիք վարչապետի ընտրության 2-րդ փուլի համար:Փաշինյանին առաջադրել են ԵԼՔ, «Ծառուկյան» խմբակցությունները և ՀՀԿ խմբակցությունից դուրս եկած պատգամավորները:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---