Դանիան հետ կկանչի դեսպանին Իրանից

Դանիան  հետ կկանչի դեսպանին Իրանից

PanARMENIAN.Net - Դանիան որոշել է հետ կանչել դեսպանին Իրանից: Այդ մասին հայտնել է DR դանիական հեռուստառադիոընկերությունն ԱԳ նախարար Անդերս Սամուելսենի վրա հղումով:

Դանիայի վարչապետ Լարս Ռասմուսենն իր հերթին հայտարարել է, որ Կոպենհագենը կդիմի Եվրամիության իր գործընկերներին՝ առաջարկելով պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ:

Այդ որոշումներն ընդունվել են այն բանից հետո, երբ Դանիայի Անվտանգության ծառայությունը հայտնել է, որ Իրանի հատուկ ծառայությունները սպանություն էին պատրաստվում իրականացնել երկրի տարածքում: Ենթադրվում է, որ թիրախը «Ահվազի ազատագրման համար պայքարի արաբական շարժման» խմբավորման Դանիայի բաժանմունքի առաջնորդն էր լինելու, գրում է Meduza-ն:

Հարձակում նախապատրաստելու համար կասկածվողը իրանական ծագումով Նորվեգիայի քաղաքացի է: Նրան ձերբակալել են հոկտեմբերի 21-ին: Նա հրաժարվել է ընդունել իր մեղքը, Թեհրանը ևս պաշտոնապես ժխտում է իր մեղսակցությունը հարձակմանը:

Իրանում «Ահվազի ազատագրման համար պայքարի արաբական շարժում» խմբավորումը համարվում է ահաբեկչական, որին մեղադրում են սեպտեմբերի 22-ին Ահվազում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությանը մեղսակից լինելու մեջ: Շքերթի ժամանակ հարձակման հետևանքով 22 մարդ է զոհվել:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---