2018-ի 9 ամսում զբոսաշրջիկների թիվն աճել է մոտ 9%-ով

2018-ի 9 ամսում զբոսաշրջիկների թիվն աճել է մոտ 9%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամսիներին 2017 թվականի հունվար-սեպտեմբերի նկատմամբ Հայաստան այցելած միջազգային զբոսաշրջիկների թիվն աճել է 8.8%-ով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ եթե ընթացիկ տարվա հաշվետու ժամանակահատվածում երկիր է եկել 1.275 մլն միջազգային զբոսաշրջիկ, ապա նախորդ տարվա նույն ամիսներին այդ թիվը կազմել է 1.172 մլն:

Ըստ ՄԱԿ-ի զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) մեթոդաբանության (International Recommendations for Tourism Statistics 2008, Compilation Guide, UN WTO, Madrid, November 2010) միջազգային զբոսաշրջիկ է համարվում այն անձը, որը հանգստանալու, բուժվելու, հարազատներին այցելելու, գործնական, կրոնական կամ այլ նպատակներով ճանապարհորդում է իր հիմնական բնակության վայրից մեկ այլ վայր ոչ պակաս քան 24 ժամ և ոչ ավել քան անընդմեջ 1 տարի ժամանակով: Այսինքն` նրա հիմնական նպատակը ճանապարհորդելն է , այլ ոչ թե աշխատանքային գործունեությամբ զբաղվելը, որի դեպքում ուղևորության համար վճարումները կկատարվեին ժամանած վայրում աշխատանքային գործունեությունից ստացված ֆինանսական միջոցների հաշվին:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---