Համաներման մասին նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ

Համաներման մասին նախագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է համաներում հայտարարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագիծն ընդունվել է միաձայն: Կողմ է քվեարկել 75, դեմ և ձեռնպահ քվեարկողներ չեն եղել:

Համաներումը հայտարարվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ:

Համաներումը կկիրառավի մոտ 6500 անձի նկատմամբ: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանն ԱԺ-ում Համաներման մասին օրինագիծը ներկայացնելով:

Ըստ նախագծի, համաներումը տարածվելու է բազմաթիվ ոչ ծանր հանցագործություններ գործած անձանց վրա, ինչպես նաև՝ «Սասնա ծռերի» վրա՝ տուժողների և իրենց իրավահաջորդների համաձայնության դեպքում։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---