Մոտ 170 մլն դրամ սուբվենցիա՝ 7 մարզում 173 ծրագրի իրականացմանը

Մոտ  170 մլն դրամ սուբվենցիա՝  7 մարզում 173 ծրագրի իրականացմանը

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նոյեմբերի 1-ի նիստում հաստատվել է Գեղարքունիքում, Վայոց Ձորում, Շիրակում, Արագածոտնում, Արարատում, Արմավիրում և Լոռիում 173 ծրագրի իրականացմանը 167,9 մլն դրամ սուբվենցիա տրամադրելու որոշման նախագիծը:

Գեղարքունիքին կտրամադրվի 4.9 մլն դրամ, Վայոց Ձորին` 14.6 մլն դրամ, Շիրակին` 54.9 մլն դրամ, Արագածոտնին` 15.3 մլն դրամ, Արարատին` 10.7 մլն դրամ, Արմավիրին` 5.9 մլն դրամ, Լոռուն` 6.8 մլն դրամ։

Ծրագրերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին, մասնավորապես` համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---