Մարմնամարզիկ Դալալոյանը ՌԴ համար առաջին ոսկին է նվաճել վերջին 19 տարում

Մարմնամարզիկ Դալալոյանը ՌԴ համար առաջին ոսկին է նվաճել վերջին 19 տարում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին ռուսաստանաբնակ հայազգի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը ոսկե մեդալ է նվաճել սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում, բազմամարտ մրցաձևում:

Այս ոսկին առաջինն է Ռուսաստանի հավաքականի համար վերջին 19 տարում: Բազմամարտ մարզաձևում ռուսաստանցիներից վերջին անգամ ԱԱ-ում հաղթել էր Նիկոլայ Կրյուկովը՝ 1999-ին չինական Տյանցզինում:

Սա նաև ռուսաստանցի մարմնամարզիկների ընդամենը երկրորդ ոսկե մեդալն է վերջին 19 տարում, գրում է Sports.ru-ն:

2014-ին ազատ ոճի վարժություններում աշխարհի չեմպիոն է դարձել Դենիս Աբլյազինը:

Բազմամարտում ռուսաստանցի մարզիկները մեդալներ չէին նվաճել 2009-ից, այն ժամանակ երրորդը դարձավ Յուրի Ռյազանցևը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---