Փաշինյանը՝ Ավինյանի ընկերության դրամաշնորհ ստանալու մասին. «Բացատրել են, բայց հանձնարարել եմ ուսումնասիրել»

Փաշինյանը՝ Ավինյանի ընկերության դրամաշնորհ ստանալու մասին. «Բացատրել են, բայց հանձնարարել եմ ուսումնասիրել»

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ուսումնասիրել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի կողմից փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի ընկերությանը դրամաշնորհ տրամադրելու մասին մամուլի հրապարակումը: Այս մասին Փաշինյանն ասել է լրագրողների հետ զրույցում:

«Ես հանձնարարել եմ ուսումնասիրել և ուսումնասիրության արդյունքներով իմ եզրակացությունը կանեմ: Չնայած ունեմ նաև բացատրություններ, բայց ես ուզում եմ հստակ լինի, որ Հայաստանում չի կարող լինել որևէ այնպիսի դրսևորում, որը կապված լինի կոռուպցիայի հետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

«Հետք» լրատվամիջոցը հոկտեմբերի 29-ին գրել էր, որ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի հիմնադրած «Իրիգեյթ» ՍՊԸ-ն չրի արտադրությունը զարգացնելու համար այս տարի մոտ $35,000 դրամաշնորհ է ստացել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամից:

Հրապարակմանն արձագանքել էր Ավինյանի մամուլի քարտուղարը. նա պարզաբանել էր, որ Ավինյանի ընկերությունը դիմել և հաղթել էդրամաշնորհների մրցույթում Թավշյա հեղափոխությունից ամիսների առաջ: Նա հավելել էր, որ դրամաշնորհների մրցույթի գործընթացը համապատասխանում է Համաշխարհային բանկի կողմից սահմանված ընթացակարգերին,

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---