Փաշինյան. Բոլթոնին ասել եմ՝ Իրանի հետ ՀՀ-ի հարաբերությունները դուրս են աշխարհաքաղաքական ազդեցությունից

Փաշինյան. Բոլթոնին ասել եմ՝ Իրանի հետ ՀՀ-ի հարաբերությունները դուրս  են աշխարհաքաղաքական ազդեցությունից

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի շուրջ «օղակը սեղմելու» մասին հայտարարությանը, ասել է, որ վերջինիս հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ-ի առանձնահատուկ հարաբերությունները պետք է վեր լինեն աշխարհաքաղաքական ազդեցությունից:

«Մեր այս դիրքորոշումը ԱՄՆ-ի պատվիրակության համար եղել է պարզ, ընկալելի և նույնիսկ ընդունելի», - ասել է Փաշինյանը՝ հորդորելով չվերագրել որևէ այլ երկրի պաշտոնյայի հայտարարություն ՀՀ կառավարությանը, քանի դեռ դրա հեղինակը կառավարությունը չէ:

Ավելի վաղ Բոլթոնը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը՝ շնորհավորելով վերջինիս Հայաստանում խաղաղ ժողովրդավարական անցումը հաջողությամբ առաջնորդելու համար, ասել էր ԱՄՆ-ն աջակցում է ՀՀ նոր կառավարության ջանքերին: Հայկական ԶԼՄ-ների հետ հանդիպմանը Բոլթոնը ասել էր, որ առաջարկել է Փաշինյանին ԱՄՆ-ից զենք գնելու հնարավորությունը դիտարկել:

Նա նաև խոսել էր Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներից և դրա շուրջ «օղակը սեղմելուց»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---