Վարչապետի պաշտոնակատար. «Հյուսիս-հարավի» շինարարությունը սահմանված չափանիշներին համապատասխան չէ

Վարչապետի պաշտոնակատար. «Հյուսիս-հարավի» շինարարությունը սահմանված   չափանիշներին համապատասխան չէ

PanARMENIAN.Net - ՀՀ արչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասել է, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի «Տրանշ 1»-ի շրջանակում իրականացված շինարարությունը չի համապատասխանում սահմանված որակական չափանիշներին:

«Մենք հետևողական ենք լինելու, որ այդ չափանիշները վերականգվեն և ճանապարհը բերվի պատշաճ մակարդակի: Պետք է այդ ծրագիրն իրականացվի ճանապարհ կառուցելու համար, ոչ թե ատկատներ բերելու համար: Երբ այս ճանապարհի կառուցումը չի իրականացվում իր ողջ ծավալով, քանի որ մենք թույլ չենք տալիս, որ հին որակով շինարարությունը շարունակվի, հետեւաբար դա ունենում է որոշակի տնտեսական զսպող էֆեկտ»,-ասել է Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրում 23,5 մլրդ դրամի չարաշահումների դեպքի առթիվ:

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ենթակառուցվածքային խոշոր ներդրումային ծրագիրը նպատակ ունի միջազգային բարձր չափանիշներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով հանրապետության հարավային և հյուսիսային սահմանները կապել միմյանց հետ՝ կրճատելով ճանապարհի երկարությունը մոտ 85 կմ-ով: Նշված տարածությունն անցնելը տրանսպորտային միջոցների համար ներկայիս 9-9.5 ժամից կնվազի մինչև 4.5 ժամ: Ծրագրի իրագործման արդյունքում կբարձրանա երթևեկության հարմարավետությունն ու անվտանգությունը՝ ապահովելով նաև արևելքից արևմուտք իրականացվող տրանսպորտային շարժի և բեռնափոխադրումների տարանցիկ ճանապարհ դառնալու նպատակի իրագործումը, միաժամանակ, զարգացման լուրջ հնարավորություններ ընձեռելով Հայաստանի հարավից հյուսիս ընկած բնակավայրերին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---