Ռոբերտ Արզումանյանի պատվին հրաժեշտի խաղ կկազմակերպվի

Ռոբերտ Արզումանյանի պատվին հրաժեշտի խաղ կկազմակերպվի

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան (ՀՖՖ) նախատեսում է հրաժեշտի խաղ կազմակերպել Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանի պատվին, որն ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան։

«Հրաժեշտի խաղ կամ միջոցառում անելու գաղափար կա, խնդիրն այն է, որ այս տարի Երևանում կայանալիք խաղ չկա։ Հրաժեշտի խաղը, թերևս, կկազամկերպվի մյուս տարի», - հայտնել է ՀՖՖ հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի պետ Հայկ Կարապետյանը, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ երբ խաղերի ժամանակացույցը կլինի, ըստ այդմ էլ, կորոշվի, թե երբ կլինի հավաքականի ու երկրպագուների հրաժեշտն Արզումանյանին։

Հրաժեշտի խաղը կազմակերպվում է ընկերական հանդիպման ժամանակ։Հոկտեմբերի 31-ին Ռոբերտ Արզումանյանին հրաժեշտ են տվել իր առաջին՝ «Փյունիկ» և վերջին՝ «Արցախ» ֆուտբոլային ակումբները։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---