ՀՀ նախագահը գլոբալ անվտանգության խնդիրներից է խոսել Օբամայի նախկին խորհրդականի հետ

ՀՀ նախագահը գլոբալ անվտանգության խնդիրներից է խոսել Օբամայի նախկին խորհրդականի հետ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Մինսկում հանդիպել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում նախագահի անվտանգության հարցերով խորհրդական, Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Ջեյմս Ջոնսի հետ:

ՀՀ նախագահը Մինսկում մասնակցում է Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի հանդիպմանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ անվտանգության խնդիրների շուրջ, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Հանրապետության նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պաշտոնատար այլ անձինք:Մյունխենի անվտանգության համաժողովի (Munich Security Conference) Հիմնական խմբի (MSC Core Group) հանդիպմանը մասնակցում են տարածաշրջանի երկրների կառավարությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, միջազգային կազմակերպությունների՝ ԵԱՀԿ-ի, ՆԱՏՕ-ի, Եվրամիության ղեկավար անձինք: Օրակարգային հարցերը վերաբերելու են Արևելք-Արևմուտք փոխհարաբերություններին, տարածաշրջանային հակամարտություններին, Մինսկի գործընթացին, ինչպես նաև Արևելյան Եվրոպայում տնտեսական իրավիճակին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---