Վարչապետ չի ընտրվել. ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով

Վարչապետ չի ընտրվել. ԱԺ-ն արձակվում է իրավունքի ուժով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ի հատուկ նիստում ԱԺ-ն երկրորդ անգամ չի ընտրել վարչապետ. խորհդարանն արձակվում է իրավունքի ուժով:

Ոչ մի պատգամավոր կողմ և դեմ չի քվեարկել, ձեռնպահ է քվեարկել 13 պատգամավոր:

Հոկտեմբերի 24-ին նույնպես ԱԺ-ն չէր ընտրել վարչապետ: Համաձայն ՀՀ սահմանադրության, երկու անգամ անընդմեջ վարչապետ չընտրելու դեպքում խորհրդարանն արձակվում է իրավունքի ուժով, որին հաջորդում են արտահերթ խորհրդարանական ընտրությունները:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասել է, որ ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---