Ինչպես է տրանսֆորմացվում ՀՀ տնտեսությունը․ Փաշինյանի գնահատականը

Ինչպես է տրանսֆորմացվում ՀՀ տնտեսությունը․ Փաշինյանի գնահատականը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ԱԺ նոյեմբերի 1-ի հատուկ նիստում ծավալուն ելույթ նվիրեց Հայաստանի տնտեսական ոլորտում հետհաղափոխական զարգացումներին և փոփոխություններին:

Նա արձանագրեց, որ վերջին 5 ամսում պետական եկամուտների կոմիտե-գործարար հարաբերությունները բավականին անկայուն ու լարված էին:

«2018 թվականի սեպտեմբերին ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարը կազմել է 120․7 մլրդ դրամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է անկախ Հայաստանի պատմության մեջ», - հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ այս ցուցանիշը վկայությունն է այն բանի, որ «գործադիրն ու գործարարը հասել են փոխըմբռնման նոր մակարդակի»։

Անդրադառնալով գործադիրի վարած տնտեսական քաղաքականության հասցեին հնչող քննադատությանը, Փաշինյանն ասել է, որ այժմ ՀՀ-ն հանքարդյունաբերող, ագրարային և խաղադրույքներ իրականացնող երկիր է, «ինչն ընդունելի չէ». նա մի քանի տնտեսական գնահատական է հնչեցրել։

Իր խոսքերով, հետհեղափոխական շրջանում՝ չհաշված հանքարդյունաբերության ոլորտը, տնտեսության մյուս բոլոր ճյուղերում իրականացվող ներդրումներն 9 ամսում աճել են 70%-ով, իսկ նոր աշխատատեղերի թիվը՝ 30%-ով։ 2018-ի առաջին 9 ամսում 75,5%-ով աճել են կապիտալ ապրանքների՝ սարքեր-սարքավորումների ոլորտում նեդրդումները, և վերլուծությունը թույլ է տալիս ասել, որ դրանք, մեծ մասամբ, արտադրության, այլ ոչ թե հանքարդյունաբերության ճյուղերին է վերաբերել: Մոտ 29%-ով աճել է հումքի ներդրումը, որը ևս վերամշակվելու է ՀՀ-ում։

Փաշինյանը նշել է, որ սեպտեմբերին արդյունաբերության ոլորտում 0,9%` շատ ցածր աճ է գրանցվել, ինչը հիմնականում Թեղուտի հանքի կանգ առնելու հետևանքն է, սակայն վերամշակող արդյունաբերությունում 2017 թվականի սեպտեմբերի նկատմամբ ընթացիկ տարվա սեպտեմբերին 11,4% աճ է գրանցվել՝ հանքարդյունաբերության 29,1% անկման ֆոնին։

«Արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության բաժինն իջել է, մշակողը՝ աճել» - շեշտել է Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ԱԺ հատուկ նիստում հայտարարել է, որ 2019 թվականի պետական բյուջեում սոցիալական ոլորտին 20 մլրդ դրամով ավելի շատ գումար է հատկացվելու, քան նախատեսված է 2018 թվականի բյուջեով. 10,000-ական դրամով բարձրանալու է մոտ 85,000 մարդու թոշակ ու նպաստ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---