ՀՀ նախագահ. Լուկաշենկոյի հետ քննարկել ենք Ադրբեջանին զենք վաճառելու հարցը 1 նոյեմբերի 2018 - 17:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկել է Ադրբեջանին զենք վաճառելու Միսնկի որոշումը: Այդ մասին ՀՀ նախագահը հայտնել է լրագրողներին Մինսկում Մյունխենի անվտանգության համաժողովի Հիմնական խմբի նիստից հետո: Սակայն Սարգսյանը չի մանրամասնել, թե հատկապես ինչ է խոսվել այդ թեմայով: «Այս կամ այն երկրին զենք վաճառելու Բելառուսի որոշումը եկեք մի կողմ թողնենք՝ մենք ունեցել ենք շատ բարյացակամ, կոնֆիդենցիալ խոսակցություն: Մենք քննարկել ենք ամեն ինչ և նաև այն փաստը, որ Բելառուսը կայունության գործոն է տարածաշրջանում»,-ասել է նախագահը, հայտնում է news.21.by-ը: Սարգսյանը նշել է, որ բազում հարցեր են քննարկվել, որոնք առնչություն ունեն ՀՀ և Բելառուսի հարաբերություններին՝ տնտեսական խնդիրները, որ կանգնած են երկրների առջև, համագործակցության զարգացումը թվային տեխնոլոգիաների, կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտներում: Սեպտեմբերի 28-ին հայտնի դարձավ, որ Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Հունիսին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել էր նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել էին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերը: Դրանք երևում են զորամասի բացման լուսանկարներում, որոնք հրապարակվել էին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀՀ բոլոր քաղաքացիները դժգոհ են այն հանգամանքից, որ Բելառուսը զենք է վաճառում Ադրբեջանին:«Մտահոգություններ կան կապված այն հանգամանքի հետ, որ Բելառուս զենք ու զինտեխնիկա է վաճառում Ադրբեջանին: Դա մեծ խնդիր է մեր հարաբերությունների համար: Ես այդ մասին խոսել եմ նախագահ Լուկաշենկոյի հետ: Գիտեք նաև, որ այդ խնդիրն էլ ավելի է սրվում, քանի որ ՀՀ-ն և Բելառուսը ՀԱՊԿ անդամ են, ռազմաքաղաքական գործընկերներ»,-ասել է նա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար Նշվում է, թե Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի համար ԱԺ նախագահ․ Դրական եմ վերաբերվում, եթե ՀՀ–ն գազ գնի Ադրբեջանից Ըստ նրա՝ սահմանին սյուն տեղադրելը նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանն իրարից տարածքային պահանջներ չունեն Զախարովա․ՌԴ–ն պատրաստ է աջակցել ՀՀ–ին և Ադրբեջանին սահմանազատման և ԼՂ հուշարձանների պահպանման հարցերում «Պայմանավորվածությունները պետք է լինեն կայուն, հավասարակշռված և փոխընդունելի»,–ասել է նա |