Փաշինյանն Արցախում է

Փաշինյանն  Արցախում է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արցախում է: Նոյեմբերի 1-ին Ստեփանակերտում նրան դիմավորել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն Արցախում է աշխատանքային այցով:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ կարևորում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դերակատարությունը, որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային միակ միջազգային մանդատ ունեցող ձևաչափ: Վարչապետի պաշտոնակատարը շեշտել է հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ հակամարտության բոլոր կողմերի հանձնառության անհրաժեշտությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել այս տարվա սեպտեմբերի վերջին Դուշանբեում ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև տեղի ունեցած հանդիպման և ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է պայմանավորվածությունների պահպանումն ու արդյունավետ իրականացումը, որոնք կնպաստեն փոխվստահության և խաղաղ գործընթացի համապատասխան մթնոլորտի ձևավորմանը:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---