ՀՀ-ն Լիբանանի հետ ռազմական գործակցության մասին համաձայնագիր է կնքել 2 նոյեմբերի 2018 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Լիբանանը Ռազմական համագործակցության մասին համաձայնագիր են կնքել: Փաստաթուղթը ստորագրել են աշխատանքային այցով Լիբանանում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը և Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը: Երկու պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներն աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկել են գործակցության համատեղ ծրագրեր, տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը: ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը ծաղկեպսակ է դրել Լիբանանի նահատակված զինվորների հուշարձանին։ Լիբանանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական դասակի տեղակայման վայր։ Նոյեմբերի 1-ին Բեյրութի օդանավակայանում Դավիթ Տոնոյանին դիմավորել է Լիբանանի պաշտպանության նախարար Յաքուբ Սարրաֆը, որտեղ երկու բարեկամ պետությունների պաշտպանության նախարարները կարճ քննարկում են անցկացրել։ Դեռևս մարտին ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է ընդլայնել Լիբանանի հետ պաշտպանության և անվտանգության բնագավառներում համագործակցությունը՝ հիմնված արդեն իսկ սեղանի վրա գտնվող հստակ առաջարկների, ինչպես նաև նոր գաղափարների հիման վրա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |