Փոստանջյանը պնդում է՝ հեղափոխությունը նախապես ծրագրել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը (վիդեո)

Փոստանջյանը պնդում է՝ հեղափոխությունը նախապես ծրագրել են Սերժ Սարգսյանն ու Միքայել Մինասյանը

PanARMENIAN.Net - «Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ պնդել է՝ 2018 թվականի ապրիլին Թավշյա հեղափոխությունը «նախապես կազմակերպված էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և նրա փեսա Միքայել Մինասյանի կողմից»:

Ընթացիկ տարվա ապրիլ ամսին Զարուհի Փոստանջյանը՝ իր փոքրաթիվ համախոհների հետ, Հայաստանի երրորդ քաղաք Վանաձորում՝ այն ժամանակ դեռևս ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման «Քայլ արա» և «Մերժիր Սերժին» կարգախոսների ներքո, միացել էր ամբողջ ՀՀ-ում իրականացվող քաղաքացիական անհնազանդության գործողություններին:

Ավելին, Փոստանջյանն ապրիլի 23-ին՝ վարչապետի պաշտոնում ընդամենը մեկ շաբաթ մնացած Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, փորձել է ելույթ ունենալ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ընթացքում: Սակայն Փաշինյանի համախոհները նրա ձեռքից խլել են բարձրախոսը, քանի որ վերջինս նախկինում էլ՝ նախքան շարժման մեկնարկը, հայտարարում էր, որ «Փաշինյանն ու ԵԼՔ դաշինքը սպասարկում են Սարգսյանի և Մինասյանի շահերը»:

Այդ միջադեպից հետո էլ Փոստանջյանը շարունակում էր իր համախոհների հետ իրականացնել տարբեր ակցիաներ Թավշյա հեղափոխության կարգախոսների ներքո:

«Ավտորիտարիզմի և Սերժ Սարգսյանի մերձավորների վերարտադրությունը Սերժ Սարգսյանի նախագահական ժամկետն ավարտվելու շեմին իրականացնելու նախագծի համար գլխավոր շահառուն` Միքայել Մինասյանը, դեռ տարիներ առաջ ստեղծել էր և հովանավորել էր բազմաթիվ լրատվական ընկերություններ, կուսակցություններ և քաղաքացիական շարժումներ: Նրա կողմից ստեղծված բոլոր այս միավորները սպասարկել են Նիկոլ Փաշինյանին և «Մերժիր Սերժին» նախագիծը», - ասվում է Զարուհի Փոստանջյանի ղեկավարած ուժի տարածած հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---