Աշոտյան. ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում դեռ չունի

Աշոտյան. ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններին մասնակցելու վերջնական որոշում դեռ չունի

PanARMENIAN.Net - ՀՀԿ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին կարծիքները շարունակում են տարբեր մնալ. մի մասը կարծում է, որ պետք է մասնակցել ընտրություններին, մյուս մասը՝ ոչ՝ պնդելով, որ մասնակցությունն անիմաստ է, եթե չեն հաղթելու: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նկատել է, որ կուսակցության գրասենյակում աշխատանքները ակտիվ շարունակվում են ու այս պահին վերջնական որոշում չկա, հայտնում է Aysor.am-ը:

«Աշխատում ենք այն տրամաբանությամբ, որ գուցե մասնակցելու ենք: Համաժողով կլինի ու կորոշենք», - ասել է նա՝ ընդգծելով, որ համաժողովը ամենայն հավանականությամբ կլինի հաջորդ շաբաթվա վերջին, որին ամենայն հավանականությամբ կմասնակցի նաև ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Դիտարկմանն՝ արդյոք Սերժ Սարգսյանը կգլխավորի ցուցակը՝ Աշոտյանն ասել է որ այս մասով իր վերջնական որոշումը Սերժ Սարգսյանը չի արտահայտել:

Ազգային ժողովը երկու անգամ անընդմեջ չի ընտրել վարչապետ և արձակվել է իրավունքի ուժով: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---