Քոչարյանը դատի կտա Սիլվա Համբարձումյանին

Քոչարյանը դատի կտա Սիլվա Համբարձումյանին

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատրաստվում է դատական հայց ներկայացնել ընդդեմ գործարար Սիլվա Համբարձումյանի: Lurer․com-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

Նա «հերյուրանք և սուտ» է որակել Համբարձումյանի հայտարարությունը, համաձայն որի Քոչարյանի կառավարման տարիներին կաշառք է տվել և Քոչարյանին, և այդ ժամանակ դեռևս վարչապետ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ որպեսզի վերջիններս չխանգարեն իրեն հանքարդյունաբերության ոլորտում արաբների հետ գործարք կնքելուն:

«Դա կեղտոտ սուտ է, քանի որ նման բան տեղի չի ունեցել: Մենք դատական գործընթաց ենք սկսելու Համբարձումյանի դեմ և պահանջելու ենք, որպեսզի հայտարարությունը հերքվի և ներողություն խնդրվի պարոն Քոչարյանից այդ հերյուրանքի համար»,- նշել է Սողոմոնյանը՝ հավելելով, որ փաստաբաններն արդեն աշխատում են այդ ուղղությամբ:

Ավելի վաղ Քոչարյանի ընտանիքը դատի է տվել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին, քաղաքագետ Արա Պապյանին:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---