Մնացականյան. ՀՀ-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու թեկնածուներ ունի

Մնացականյան. ՀՀ-ն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու թեկնածուներ ունի

PanARMENIAN.Net - ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանն ունի թեկնածուներ ՀԱՊԿ գլխավոր քարտողարի պաշտոնում առաջադրելու համար:

«Հայաստանը կարողացավ պահպանել առաջադրման իրավունքը: Դա հիմա օրակարգում է: Թեկնածուներ Հայաստանը ունի, որոնք, մեր գնահատմամբ, կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն, նորմալ աշխատանքը», - ասել է նախարարի պաշտոնակատարը:

Նա չի մանրամասնել, թե ովքեր են հնարավոր թեկնածուները:

Ավելի վաղ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները կհանդիպեն նոյեմբերի 8-ին Աստանայում, որտեղ տեղի կունենա ՀԱՊԿ Խորհդի նստաշրջանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---