Բլոգեր Վարլամովին թույլ չեն տվել մուտքն Ադրբեջան 3 նոյեմբերի 2018 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանցի բլոգեր Իլյա Վարլամովին թույլ չեն տվել մուտք գործել Ադրբեջան առանց որևէ պատճառաբանության: Այդ մասին հայտնել է ինքը Վարլամովն իր բլոգում: «Անձնագրային անցակետի աղջիկը միանգամից մի կողմ դրեց իմ անձնագիրը…Սկսվեցին ինչ-որ հեռախոսազանգեր, իսկ ինձ ասացին, որ սպասեմ: 2 ժամից ինձ մոտեցավ սահմանապահների պետն ու ասաց, որ իմ անձի վերաբերյալ հարցեր կան և պետք է սպասեմ»,-նշել է Վարլամովը: «Եվս 30 րոպե անց ինձ հայտնեցին, որ «իմ ներկայությունն Ադրբեջանուն անցանկալի է»: Պատճառներ չեն նշվել: Ղեկավարությունը հրահանգել է թույլ չտալ իմ մուտքը երկիր և հիմա ինձ կարտաքսեն»,-նշել է բլոգերը: Ըստ Վարլամովի, իր ավիաընկերության չվերթն արդեն մեկնել էր, ուստի ավիաընկերության հաշվին նա կարող էր ՌԴ վերադառնալ միայն 24 ժամ անց, սակայն ինքը որոշել է տոմս գնել և մեկնել Ստամբուլ: «Միանգամից պատասխանեմ բոլոր հարցերին՝ Լեռնային Ղարաբաղում երբեք չեմ եղել, Ադրբեջանի օրենսդրությունը չեմ խախտել: Գուցե պատճառն իմ հին գրառումներն են Բաքվի մասին, դե այս դեպքում արդեն Ադրբեջանի ԱԳՆ-ն միայն գիտի, թե ինչից է նեղացել»,-գրել է բլոգերը: Նա նաև պատմել է, թե ինչ պայմաններում են իրեն պահել մինչ արտաքսելը: «Բաքվի օդանավակայանի առաջին հարկում ուղղակի մի գոտի են առանձնացրել, որտեղ ապրում են արտաքսման սպասող մարդիկ: Նրանք քնում են հատակին, առանց որևէ հարմարության: Գարշահոտություն է տիրում, ամենուր աղբ է, դատարկ շշեր»,-նկարագրում է Վարլամովը: Հոկտեմբերին մուտքն Ադրբեջան արգելել են ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ Սվետլանա Ժուրովային, հայտնի ռուս գրող Լյուդմիլա Ուլիցկայային , «Հավատ» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Նյուտա Ֆեդերմեսսերին: Նրանք ընդգրկվել էին ԱԳՆ սև ցուցակում: 2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ՌԴ-ն ու Իսրայելը դեմ էին բլոգերի արտահանձնմանը, սակայն դիվանագետների ջանքերն արդյունք չտվեցին և փետրվարի 7-ին նա արտահանձնվեց Բաքու:Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման էր դատապարտել Լապշինին, սակայն 7 ամիս անց արտահանձնեց Իսրայելին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով Քեշբեքի չափը կախված է IDBank-ի քարտից G7-ի երկրները կոչ են արել Բաքվին կատարել հումանիտար իրավունքի իր պարտավորությունները Նրանք նաև կոչ են արել Երևանին և Բաքվին հավատարիմ մնալ խաղաղ գործընթացին ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Ետալեանը ներկաներին պատմել է AKNEYE-ի հետ գործակցության սեփական փորձի մասին Լավրով․ ՀՀ-ն դեռ ինքը չի կարող որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին իր տարածքում Նա ասել է, որ պետք է «նշել Հայաստանի սահմանները, ավարտել սահմանազատումը» |