Հոկտեմբերին ուղևորահոսքն աճել է 14.2%-ով

Հոկտեմբերին   ուղևորահոսքն աճել է 14.2%-ով

PanARMENIAN.Net - 2018 թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայանում ուղևորահոսքը ընդհանուր կազմել է 264,924 մարդ՝ 2017 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 14.2%-ով, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանի մամուլի ծառայությունը։

2018 թվականի հոկտեմբերին 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 13%-ով: Եթե 2017թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 220,726 ուղևոր, ապա 2018-ի հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 249,857 ուղևոր:

2018-ի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 15,067 մարդ: 2017-ի նույն ամսվա 11,183 ուղևորահոսքի համեմատ աճը կազմել է 35%-ով:

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանի ուղևորահոսքը կազմել է 2.41 մլն մարդ, որը 12.2%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2018 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 9.8%-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---