Փաշինյանն ու Սահակյանը քննարկել են Արցախի և ՀՀ ռազմական փոխգործակցությունը 5 նոյեմբերի 2018 - 10:22 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 5-ին Ստեփանակերտում հանդիպման ժամանակ քննարկել են հայկական երկու հանրապետությունների համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք կարևորվել է ներհայկական կապերի ամրապնդումը, տարբեր ուղղություններում Արցախի և Հայաստանի փոխգործակցության խորացումը, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։ Ընդլայնված հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Բակո Սահակյանը և ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քննարկել են պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացմանը,Արցախի և Հայաստանի ռազմական փոխգործակցությանը, սահմաններում տիրող իրավիճակին, երկու հայկական պետությունների ներքին ու արտաքին քաղաքականությանը և այս ուղղություններում համագործակցությանը վերաբերող հարցեր: Ընդլայնված հանդիպմանը մասնակցել են ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Արցախի Հանրապետության համապատասխան գերատեսչությունների ղեկավարները, պաշտոնատար այլ անձինք: Փաշինյանն Արցախ էր մեկնել նոյեմբերի 1-ի երեկոյան աշխատանքային այցով:Ստեփանակերտում նրան դիմավորել էր Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Այնուհետև նա փոքր արձակուրդ վերցրեց: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |