// IP Marketing video - START// IP Marketing video - END

Էկելտրամոբիլները կազատվեն ԱԱՀ-ից

Էկելտրամոբիլները կազատվեն ԱԱՀ-ից

PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծով, Հայաստանում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցները կազատվեն ավելցված արժեքի հարկից, եթե դրանք ներմուծման օրվան հաջորդող մեկ տարվա ընթացքում չարտահանվեն՝ այդ թվում նաև՝ ԵՏՄ անդամ պետություններ: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում:

Օրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի 2019 թվականի հուլիսի 1-ից և կգործի մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նշվում է, որ նածագծի անհրաժեշտությունը պայմանավորված է օդի աղտոտվածության նվազեցմանն ուղղված՝ էլեկտրամոբիլների կիրառումը խթանելու հետ։

Հայաստանում հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկի գծով սահմանված է արտոնություն։ ՀՀ հարկային օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ հիբրիդային և էլեկտրականությամբ սնուցվող շարժիչներով աշխատող ավտոտրանսպորտային միջոցների համար բնապահպանական հարկ վճարողները, այդ ավտոտրանսպորտային միջոցների մասով, ազատվում են մթնոլորտային օդ վնասակարն նյութեր արտանետելու համար բնապահպանական հարկից։ Իսկ Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի փետրվարի 14-ի N675-Ն որոշմամբ՝ որպես վառելիք բացառապես էլեկտրաէներգիա օգտագործող և բացառապես էլեկտրական շարժիչով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի սեփականատերերին տրամադրվել է արտոնություն՝ ազատելով ավտոկայանատեղի համար սահմանված տեղական վճարից։ Մինչդեռ նշված արտոնությունները գործնականում չեն խրախուսում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների կիրառումը ՀՀ-ում։

ԱԱՀ-ի գծով արտոնությունները կիրառվում են մի շարք եվրոպական երկրներում։ Մի քանի երկրներում դա խթանման միակ մեթոդն է, կամ կիրառվում է ձեռքբերման սուբսիդավորման հետ զուգահեռ։ ԱԱՀ արտոնության տրամադրումն ամենաարդյունավետն է, հաշվի առնելով, որ նման արտոնություն կիրառող երկրները առաջատարներն են էլեկտրամոբիլների տեսակարար կշռով։

 Ուշագրավ
Ամուլսար տանող ճանապարհն արգելափակվել է նախորդ տարվա հունիսի 22-ից
«Կառավարությունն ունի քաղաքական կամք՝ կոռուպցիայի դեմ պայքարի, օրենքի գերակայության ամրապնդման և մարդկային կապիտալին ուղղված ներդրումների համար»
Գումարները հատկացվելու են նաև կառավարության կառուցվածքային բարեփոխումներին
Ավելի վաղ Երևանում բացվել է Holiday Inn Express հյուրանոցը