Խաչանովը հաղթել է Ջոկովիչին և առաջին անգամ «Մասթերսի» հաղթող դարձել

Խաչանովը հաղթել է Ջոկովիչին և առաջին անգամ «Մասթերսի» հաղթող դարձել

PanARMENIAN.Net - Ռուսաստանաբնակ հայազգի թենիսիստ 22-ամյա Կարեն Խաչանովը Փարիզում պարտության է մատնել հայտնի սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչին և հաղթել Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) «Մասթերս» շարքի իր առաջին մրցաշարում:

Մենամարտն ավարտվել է 7:5, 6:4 հաշվով: Ջոկովիչը չէր պարտվել 22 խաղում անընդմեջ: Մինչ Ջոկովիչի հետ հանդիպումը Խաչանովը հաղթել էր Ջոն Իզներին, Սաշա Զվերևին և Դոմինիկ Թիմին:

Խաղին հաջորդած մամուլի ասուլիսում Ջոկովիչը խոստովանել է, որ Խաչանովի հաղթանակը «միանգամայն վաստակած էր»: «Կեցցես: Նա երիտասարդ է և առաջ է գնում, բայց արդեն հասել է առաջատարների մակարդակին: Այսօր նա իրեն որպես մեծ չեմպիոն դրսևորեց, մենք դեռ բազմիցս կտեսնենք նրան այդ կարգավիճակում»,-ասել է սերբ թենիսիստը, հայտնում է Lenta.ru-ն:

Հոկտեմբերի 21-ին Խաչանովը «ՎՏԲ Կրեմլի գավաթ» մրցաշարի հաղթող ճանաչվեց Մոսկվայում: Եզրափակչում նա հաղթեց ֆրանսիացի Ադրիան Մաննարինոյին 6:2,6:2 հաշվով: Վերջին անգամ Ռուսաստանի ներկայացուցիչը հաղթել էր մոսկովյան մրցաշարում 2009-ին:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---