Արդյունաբերական գոտիների ձեռնարկությունները կազատվեն շահութահարկից 5 նոյեմբերի 2018 - 11:14 AMT PanARMENIAN.Net - Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծով, Հայաստանի տարածքում ստեղծված արդյունաբերական գոտիների շահագործողները կազատվեն շահութահարկի վճարումից՝ գոտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամտի մասով։ Օրենսգքրի 150-րդ հոդվածում լրացումներով արդյունաբերական գոտիներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների վարձու աշխատակիցների համար եկամտային հարկը կհաշվարկվի 10% դրույքաչափով։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս Հայաստանում չկան ձևավորված արդյունաբերական գոտիներ. դրանց գործունեության պայմանները ավելի գրավիչ դարձնելու նպատակով առաջարկվում է տրվող հնարավոր արտոնությունները տարածել նաև արդյունաբերական գոտիներում վարձու աշխատողների եկամտային հարկի վրա։ Оրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Համաշխարհային շուկայում գերակա դիրք գրավող և պրոգրեսիվ հարկման մեխանիզմ կիրառող երկրների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ցածր ինքնարժեքի պայմաններում վերջիններս ներկայացնում են մրցունակ և էժան արտադրանք, սակայն եկամտային հարկի մասով հարկվում են ավելի բարձր դրույքաչափով, որն ըստ էության դառնում է ոչ նպատակահարմար այդ երկրների արտադրողների համար։ Ուստի նման արտոնությունները խթան կհանդիսանա արդյունաբերական գոտիներում օտարերկրյա ներդրողների համար, հատկապես թեթև արդյունաբերության ոլորտում։ Ընթերցեք նաև՝ «Էկելտրամոբիլները կազատվեն ԱԱՀ-ից»: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |