«Կոմերսանտ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելու ՀՀ շանսերը մեծ չեն

«Կոմերսանտ». ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պահպանելու ՀՀ շանսերը մեծ չեն

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի նշանակման հարցը կարող է լուծվել արդեն նոյեմբերի 8-ին կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նիստում, որն անցնելու է Աստանայում: «Կոմերսանտի» աղբյուրները դիվանագիտական շրջանակներից չեն կարծում, որ պաշտոնը պահպանելու ՀՀ շանսերը մեծ են:

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականություններն այժմ կատարում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը:

Ըստ ՀԱՊԿ կանոնակարգի գլխավոր քարտուղարը նշանակվում է 3 տարով: ՀՀ ներկայացուցիչ Խաչատուրովը գլխավորում էր կազմակերպությունը 2017-ի ապրիլից, ուստի Երևանը հուսով է, որ կպահպանի պաշտոնը կազմակերպությունում և այլ թեկնածու կառաջադրի հետ կանչված Խաչատուրովի փոխարեն:

Ինչպես նշել են «Կոմերսանտին» ՀԱՊԿ անդամ 6 պետություններից 3-ի ներկայացուցիչները, շանսերը, որ ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարը ևս Հայաստանից կլինի, բարձր չեն:

Ըստ պարբերականի զրուցակիցների, թեև իրոք ՀԱՊԿ կանոնադրությունը 3-ամյա ժամկետ է սահմանում գլխավոր քարտուղարի համար, այնտեղ, այնուամենայնիվ, ոչ մի բառ չի ասվում, որ գլխավոր քարտուղարին ժամկետից շուտ հետ կանչելու դեպքում նրա տեղը պարտադիր նույն երկրի ներկայացուցիչը պետք է զբաղեցնի: Վերջին ամիսներին այդ հարցը քննարկվում է և հայկական կողմի հետ և ՀԱՊԿ ներսում, գրում է թերթը:

Մինչդեռ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարել է, որ Հայաստանն ունի թեկնածուներ ՀԱՊԿ գլխավոր քարտողարի պաշտոնում առաջադրելու համար: «Հայաստանը կարողացավ պահպանել առաջադրման իրավունքը: Դա հիմա օրակարգում է: Թեկնածուներ Հայաստանը ունի, որոնք, մեր գնահատմամբ, կարող են և կպահպանեն կազմակերպության քարտուղարության բնականոն, նորմալ աշխատանքը», - ասել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը:

Ինչպես ակնկալվում է, վեճերին վերջ կդրվի նոյեմբերի 8-ին, երբ անդամ երկրների ղեկավարները կհավաքվեն Աստանայում: Մինչ այդ կհանդիպեն կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարները՝ ըստ կանոնադրության, անդամ պետությունների ղեկավարները հաստատում են գլխավոր քարտուղարին կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի ներկայացմամբ:

«Հնարավոր է, գլխավոր քարտուղարի հարցը քննարկվի Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում»,-ասել է «Կոմերսանտին» ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: Ըստ պարբերականի աղբյուրների, եթե անդամ երկրների նախագահները որոշեն նոր գլխավոր քարտուղար նշանակել, ապա նա միանգամից կնշանակվի 3 տարով:

«Կոմերսանտի» զրուցակիցները հրաժարվել են ասել, թե որ երկրի ներկայացուցիչը կարող է գլխավորել ՀԱՊԿ-ը՝ նշելով, որ ամեն ինչ կախված է անդամ երկրների ղեկավարների որոշումից: Եթե պահպանվի ռոտացիայի սկզբունքը, ապա հաջորդը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ստանձնի Բելառուսը՝ ըստ այբբենական կարգի:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---