Նախարարի պաշտոնակատար. ԲԷՑ-ի 150 աշխատող կկրճատվի

Նախարարի պաշտոնակատար. ԲԷՑ-ի 150 աշխատող կկրճատվի

PanARMENIAN.Net - Հայաստանի «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» (ԲԷՑ) ընկերությունում կատարված ուսումնասիրության արդյունքում առաջիկայում աշխատանքից կկրճատվի 150 աշխատող: Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը ՀՀ գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման և բաշխման համակարգերի գործունեությունը, գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված քննիչ հանձնաժողովի նիստում:

Նա նշել է, որ ինքն օպտիմալացման մասին բազմիցս է խոսել, իսկ կատարված օպտիմալացման արդյունքում խնայված միջոցները կուղղվեն սակագնի նվազեցման ուղղությամբ տարվող աշխատանքներին: «Կրճատումով որևիցե ձև չի փոխվի կառույցի ծառայությունների մատուցման որակը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը։

Քննարկմանը ներկա ՀԷՑ-ի տնօրեն Կարեն Հարությունյանն էլ հավելել է, որ աշխատանքից ազատված աշխատակիցները մեկ տարի ստանալու են աշխատավարձը 100 տոկոսով, իսկ հաջորդ տարին՝ 50 տոկոսով. «Սա ընկերության սոցիալական քաղաքականության առանցքային քաղաքականության պարտադիր բաղադրիչն է կազմում»։

Ավելի վաղ, ՀՀ կառավարության և «Տաշիր» ընկերության միջև Բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վերաբերյալ կնքված պայմանագիրը չեղարկվել է: «Տաշիրը» քննադատել էր որոշումը, գրելով, որ պայմանագրով նախատեսվում էր, որ «Տաշիր Կապիտալի» կառավարումը հնարավորություն կընձեռի ԲԷՑ-ում ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ՀԷՑ ՓԲԸ-ի երաշխավորությամբ ներգրավել հավելյալ փոխառու միջոցներ: Այդ երաշխիքների պարագայում պետությունն այլևս չի հանդիսանա ԲԷՑ ՓԲԸ-ի ներդրումային և զարգացման ծրագրերի իրականացման նպատակով ներգրավվող վարկերի երաշխավոր, և այդ նպատակով պետական պարտք չի կուտակվի:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---