Ներկրվող հումքային նյութերը կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց գործադիրի հաստատման

Ներկրվող հումքային նյութերը կազատվեն ԱԱՀ-ից՝ առանց գործադիրի հաստատման

PanARMENIAN.Net - Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա հումքային մի շարք նյութեր կազատվեն ավելացված արժեքի հարկից:

Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում հրապարակված է այդ նյութերի ցանկը:

Հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայումս արդյունաբերական ճյուղերի զգալի քանակով ընկերություններ վերջնական արտադրանք թողարկելու նպատակով ներմուծում են որոշակի հումք ու նյութեր, որոնք Հայաստանում չկան, սակայն անհրաժեշտ են վերջնական արտադրանք թողարկելու համար: Նշված ապրանքները գանձվում են ավելացված արժեքի հարկով Հայաստանի մաքսային տարածքը հատելիս, որը որոշակի լրացուցիչ ֆինասական ծախսեր է պահանջում ընկերություններից:

Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածի` կառավարության որոշմամբ ընտրված կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներդրումային ծրագրերի շրջանակում ապրանքների ներմուծման մասով հաշվարկված ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է երեք տարի ժամկետով:

Նշված հոդվածը հնարավորություն է ընձեռում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերին արդյունաբերական նպատակներով ներդրումային ծրագրերի շրջանակներում ներմուծել սարքովորումներ և հումք ու նյութեր` ՀՀ կառավարության կողմից այդ ներդրումային ծրագրերը հավանության արժանանալու դեպքում:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն առաջարկում է հարկային օրենսգրքից հանել տրամադրվող վերոնշյալ արտոնությունը` լրացնելով «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության 2001թ. հունիսի 1-ի ՀՕ-195 օրենքը այն հումք-նյութերով ու սարքավորումներով, որոնք անհրաժեշտ են վերջնական արտադրանք ստանալու համար և Հայաստանում նշված ապրանքները բացակայում են:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---