Կիմ Չեն Ինը նոյեմբերին կարող է Ռուսաստան այցելել

Կիմ Չեն Ինը նոյեմբերին կարող է Ռուսաստան այցելել

PanARMENIAN.Net - Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ինը նոյեմբերին, հավանաբար, կայցելի Ռուսաստան: Մոսկվան խնդրել է, որպեսզի նրա այցը մինչև 2018-ի ավարտը կայանա: Այդ մասին հայտնել է ՌԴ-ում Հարավային Կորեայի դեսպան Յուն Գին:

Այցի մանրամասների մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել, այժմ հյուսիսկորեական ղեկավարությունը գնահատում է այցի ժամկետն ու վայրը, ինչպես նաև բանակցությունների ծրագիրը, նշել է դիվանագետը:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի այցից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի պատասխան այցը կկայանա Հյուսիսային Կորեա, գրում է Deutsche Welle-ն Ռենհափ հարավկորեական գործակալության վրա հղումով:

Սեպտեմբերի սկզբին ՌԴ Ֆեդերացիայի Դաշնության խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որն այցելել էր Փհենյան և ՌԴ նախագահ Պուտինի նամակը փոխանցել Հյուսիսային Կորեայի առաջնորդին, հայտարարել է, որ Կիմ Չեն Ինը հաստատել է, որ պատրաստ է այցելել Ռուսաստան: Ըստ նրա, Կիմը մտադիր է Պուտինի հետ քննարկել երկու երկրների ռազմավարությունն ու համագործակցության ռազմավարությունը:

Հունիսին տեղի է ունեցել Կիմ Չեն Ինի և Դոնալդ Թրամփի «պատմական հանդիպումը»: Հանդիպման կենտրոնական հարցերից մեկը Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի ապագան էր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---