Պետրոս Ղազարյանը հնարավոր է՝ տեղափոխվի Հ1

Պետրոս Ղազարյանը հնարավոր է՝ տեղափոխվի Հ1

PanARMENIAN.Net - «Կենտրոն» հեռուստաընկերության հաղորդավար Պետրոս Ղազարյանն առաջիկայում հնարավոր է՝ տեղափոխվի Հանրային հեռուստաընկերություն: «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխանցմամբ, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Հանրայի հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը:

Նա տեղեկացրել է , որ առաջիկայում նոր հաղորդում էլինելու՝ հարցազրույցի ձեւաչափում, և հնարավոր է՝ դա վարի Պետրոս Ղազարյանը: Այժմ հեռուստաընկերության և հաղորդավարի միջև բանակցություններ են ընթանում:

Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» և «Հայկական ուրբաթ» նախագծերի հեղինակ-վարողն է:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---