ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. ՀՀ-ն ժողովրդավար փոփոխությունների շրջանում է

ՄԱԿ-ի հատուկ զեկուցող. ՀՀ-ն ժողովրդավար փոփոխությունների շրջանում է

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլեման Նյալետսոսի Վուլը նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան՝ երկրում խաղաղ հավաքների անցկացման իրավունքի իրացման մակարդակը գնահատելու նպատակով, հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքը:

«Հայաստանը խաղաղ, ժողովրդավար փոփոխությունների շրջան է անցնում. սա մեծ նշանակություն կարող է ունենալ մարդու բոլոր իրավունքների, մասնավորապես խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի պաշտպանության և ընդլայնման տեսանկյունից, ինչպես նաև կարող է նպաստել օրենքի գերակայության ամրապնդմանը՝ հանուն ժողովրդավարական նվաճումների ու տնտեսության զարգացման», - ասել է փորձագետը:

10-օրյա այցի ընթացքում Վուլը կլինի Գյումրիում, Վանաձորում, Վայքում և Երևանում, կհանդիպի կառավարության, դատական, օրենսդիր համակարգերի, մամուլի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ:

Նոյեմբերի 16-ին ՄԱԿ փորձագետը Երևանում մամուլի ասուլիս կունենա, որի ընթացքում կներկայացնի 2019 թվականի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին կներկայացնի համապարփակ զեկույցը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---