Փոխնախարար. Իրանի հետ չենք գործակցում ԱՄՆ-ի հաշվին

Փոխնախարար. Իրանի հետ չենք գործակցում ԱՄՆ-ի հաշվին

PanARMENIAN.Net - Հայաստանի հարաբերությունները որևէ երկրի հետ չեն զարգանում երրորդ երկրների հետ հարաբերությունների հաշվին: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը խորհրդարանում 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ:

«Մենք փոխգործակցությունը Իրանի հետ չենք իրականացնում ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության հաշվին: Դա պահանջում է բավականին մեծ կենտրոնացում՝ դիվանագիտական, քաղաքական, նաև տնտեսական փոխգործակցության տեսանկյունից, մանավանդ, երբ ուժի մեջ են միջազգային պատժամիջոցները»,- նշել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նազարյանի խոսքով, շատ էական է դիվանագիտական մանևրումը, որն իրականացնում է Հայաստանը:

«Մինչ օրս դա հաջողվել է: Հուսամ, որ բովանդակային և թափանցիկ քննարկումների միջոցով մեզ հնարավորություն կընձեռվի պահպանել այդ կարևորագույն հավասարակշռումը, երբ խոսքը վերաբերվում է Հայաստան-Իրան, և Հայաստանի ու մյուս գործընկերների հետ հարաբերությունների զարգացմանը»,- նշել է դիվանագետը:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի շուրջ «օղակը սեղմելու» մասին հայտարարությանը, ասել է, որ վերջինիս հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ-ի առանձնահատուկ հարաբերությունները դուրս են աշխարհաքաղաքական որևէ ազդեցությունից:

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որոնց երկրորդ փաթեթն ուժի մեջ է մտել նոյեմբերի 5-ին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---