Կարեն Նազարյան. ՀՀ-ԵՄ հարաբերությունները բավականին ինտենսիվ փուլում են 6 նոյեմբերի 2018 - 12:43 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ հարաբերությունների ընթացքը մտել է բավական ինտենսիվ փուլ և առաջիկայում այս գործընթացը բոլոր դերակատարներից կպահանջի թիրախավորված աշխատանք և մոտեցումներ: Այդ մասին խորհրդարանում ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնակատար Կարեն Նազարյանը՝ ներկայացնելով ՀՀ-Եմ հարաբերությունները։ Նա ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում անկյունադարձային իրադարձություն հանդիսացավ ապրիլին Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրի վավերացումը ՀՀ Ազգային ժողովի կողմից, հայտնում է Panorama.am-ը։ «Այդ փաստաթղթի դրույթների գրեթե 80 տոկոսը հունիսի 1-ից մտավ ժամանակավոր կիրարկման փուլ։ Սակայն որպեսզի հնարավոր լինի կիրարկել համաձայնագիրն ամբողջությամբ, ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից համաձայնագրի վավերացման կամ դրա ուժի մեջ մտնելու համար, անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը պետք է ավարտին հասցվեն։ Մինչև օրս այն վավերացրել են բալթյան երկրները, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Ռումինիան, և մի շարք այլ երկրներ, որոնք մասամբ են իրականացրել, սակայն սպասվում է ամբողջական վավերացման գործընթաց մոտ ժամանակներս»,- մանրամասնել է Նազարյանը։ Ստրասբուրգում հոկտեմբերի 24-ին տեղի է ունեցել ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի առաջին նիստը: Նոր մակարդակի խորհրդարանական այս ձևաչափը, որը նախատեսված է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, փոխարինում է ԵՄ-Հայաստան համագործակցության հանձնաժողովի ձևաչափին և կոչված է ամրապնդելու Եվրոպական խորհրդարանի և ՀՀ Ազգային ժողովի միջև փոխգործակցությունը: Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին, Բրյուսելում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ Լեմկինի ինստիտուտի տնօրեն․ Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ Նրա հոդվածը հրապարակվել է Newsweek պարբերականում Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի համատեքստում Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին |