Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով է ստեղծվել

Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ հանձնաժողով է ստեղծվել

PanARMENIAN.Net - ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, հայ աշխարհահռչակ ծանրորդ, օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Վարդանյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հանձնաժողով:

Հանձնաժողովի նախագահը ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն է:

Հանձնաժողովի կազմում են՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Գ. Ղազարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զ. Մնացականյանը, ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Կ. Բրուտյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Հ. Սիմիդյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Ա. Փամբուխչյանը, ՀՀ նախագահի խորհրդական Հ. Գասպարյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Տ. Վիրաբյանը, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Ա. Կիրակոսյանը, ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական Դ. Կարապետյանը, Մայր աթոռ սուրբ Էջմիածնի լուսարարապետ Հովհան եպիսկոպոս Հակոբյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչ Գ. Բոլշիկյանը և Յուրի Վարդանյանի բարեկամ Կ. Օհանյանը, հայտնում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը:

Յուրի Վարդանյանը ծանրամարտի աշխարհի 7-ակի ու Եվրոպայի հնգակի, ինչպես նաև Մոսկվայի օլիմպիական խաղերի չեմպիոն է։ 2014-2017 թվականներին եղել է Վրաստանում ՀՀ դեսպանը:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---