ԱԳՆ. Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն ՀՀ համար

ԱԳՆ. Իրանի հետ հարաբերությունները կենսական նշանակություն ունեն ՀՀ համար

PanARMENIAN.Net - Հայաստանի համար Իրանի հետ ավանդական բարիդրացիական հարաբերությունները կենսական նշանակություն ունեն: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն՝ անդրադառնալով Իրանի դեմ սահմանված ԱՄՆ պատժամիջոցներին:

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ, որոնց երկրորդ փաթեթն ուժի մեջ է մտել նոյեմբերի 5-ին:

«Ուշադրությամբ հետևում ենք այս ուղղությամբ տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ ենք այս գործընթացում ներգրավված բոլոր կողմերի հետ: Մենք հստակորեն ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը և մտահոգությունները»,-ասել է ԱԳՆ ներկայացուցիչը:

Նա հավելել է, որ այժմ իրականացվում է Հայաստանի վրա Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքների համապարփակ փորձագիտական ուսումնասիրություն, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն իր հերթին խորհրդարանում 2019-ի բյուջեի քննարկման ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանի հարաբերությունները որևէ երկրի հետ չեն զարգանում երրորդ երկրների հետ հարաբերությունների հաշվին: «Մենք փոխգործակցությունը Իրանի հետ չենք իրականացնում ԱՄՆ-ի հետ մեր գործընկերության հաշվին: Դա պահանջում է բավականին մեծ կենտրոնացում՝ դիվանագիտական, քաղաքական, նաև տնտեսական փոխգործակցության տեսանկյունից, մանավանդ, երբ ուժի մեջ են միջազգային պատժամիջոցները»,- նշել է նա:

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ում անդրադառնալով ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Իրանի շուրջ «օղակը սեղմելու» մասին հայտարարությանը, ասել է, որ վերջինիս հետ հանդիպմանն ասել է, որ Իրանի և Վրաստանի հետ ՀՀ-ի առանձնահատուկ հարաբերությունները դուրս են աշխարհաքաղաքական որևէ ազդեցությունից:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---