Դեպի Վերին Լարս ճանապարհը 2 օր պարբերաբար փակ կլինի

Դեպի Վերին Լարս ճանապարհը 2 օր պարբերաբար փակ կլինի

PanARMENIAN.Net - Դեպի ռուս-վրացական սահմանին գտնվող Կազբեգի-Վերին Լարս հսկիչ անցակետ տանող ճանապարհը 2 օր պարբերաբար փակ կլինի ցերեկային ժամերին: Վրաստանի տարածաշրջանների զարգացման և ենթակառուցվածքի նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտի կայքում հաղորդագրություն է հրապարակվել այդ մասին:

Մասնավորապես, արգելքը գործելու Է նոյեմբերի 7-ին և 8-ին՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 29-րդ կիլոմետրում: Արգելքը կապված է նրա հետ, որ աշխատանքներ են տարվելու վերացնելու համար ճանապարհի երկայնքով ձգվող ժայռի այն մասերը, որոնք կարող են քարաթափում առաջացնել:

«Ուստի նոյեմբերի 7-ին և 8-ին ժամը 10:00-17:00-ն անհրաժեշտ Է պարբերաբար մեկժամյա ընդմիջումով փակել ավտոմեքենաների երթևեկությունը ճանապարհի վերոնշյալ հատվածում»,-ասվում Է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---