Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Շվեդիայի մերժումը միայն կվնասի Թուրքիային

PanARMENIAN.Net - Որեւէ իրական պատճառ չկա, որ Շվեդիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում, հայտարարել է Շվեդիայի հայկական ասոցիցիաների միության նախագահ Վահագն Ավեդյանը, մեկնաբանելով այն փաստը, որ հունիսի 12-ին Շվեդիայի խորհրդարանը 245 «կողմ» եւ 37 «դեմ» ձայների հարաբերակցությամբ հրաժարվել է ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրա խոսքերով, Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մերժումը զուտ քաղաքական որոշում է` պայմանավորված Թուրքիայի հետ լավ հարաբերություններ պահպանելու ձգտումով: «Սակայն արդյո՞ք այս որոշումը օգուտ է բերում Թուրքիային: Կամ Շվեիդյաին: Կամ ԵՄ-ին: Իմ կարծիքով, նման որոշումները Թուրքիային վնասում են: Ինչպե՞ս մենք կարող ենք Թուրքիային բարեփոխումների եւ ժողովրդավարության զարգացման կոչ անել, եթե հանգիստ ընդունում ենք հանցագործությունը քողարկելու եւ ճմարտությունը հերքելու փորձերը: Ինչպիսի՞ ժողովրդավարություն են քարոզում Թուրքիայում Շվեդիան եւ ԵՄ-ն: Ես չեմ կարող պատկերացնել մի հայի, ով չողջուներ Թուրքիայի ժողովրդավարացումը: Դա վերաբերում է եւ ասորիներին, եւ հույներին, եւ քրդերին: Սակայն նման ազդակները, որը Շվեդիայի խորհրդարանը ուղղեց Թոււրքիային, հրաժարվելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, բացասաբար են ազդում բաց հասարակությունով երկիր դառնալու Թուրքիայի ձգտումների վրա»,- հայտարարել է Վահագն Ավեդյանը:



Ինչպես հաղորդել է PanARMENIAN.Net ին ինքը` Վահագն Ավեդյանը, շվեդական խորհրդարանին ուղղված իր բաց նամակում նա ընդգծել է փաստարկների պակասը, որոնք ներկայացվում էին հօգուտ հերքման, մասնավորապես, ակնհայտ է, որ Շվեդիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի անդամները կամ վատ են տեղեկացված առկա տվյալների, կոնվենցիաների, զեկույցների մասին կամ էլ նրանք պարզապես անուշադրության են մատնդում այդ տեղեկատվությունը:



Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ փաստաթղթի հեղինակներից մեկը` Կանաչների կուսակցության պատգամավոր Մատս Պերտոֆտը հայտարարել է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հարցը ոչնչով չի տարբերվում բնապահպանական խնդիրներից: Մի քանի տարի առաջ գիտնականները չէին կարողանում ընդհանուր կարծիքի հանգել գլոբալ տաքացման հարցերով, սակայն այսօր գրեթե բոլորը ընդհանուր կարծիքի են հանգել: Նույն իրադրությունն է նաեւ Հայոց ցեղասպանության խնդրի դեպքում: Մինչ դեռ, Վահագն Ավեդյանը նշել է, որ Living History Forum գործակալությունը իր պաշտոնական կայքէջում ընդգրկել է 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի ցեղասպանությունների ցանկում եւ տեղեկատվություն է տեղադրել հայ ժողովրդի ողբերգության մասին Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին: «Անհեթեթ է, որ Շվեդիայի կառավարությունն ու քաղաքական գործիչները համաձայն չեն այն ամենի հետ, ինչ քարոզում են»,- հայտարարել է Վահագն Ավեդյանը:



«Պատմությունը պետք է թողնել պատմաբաններին» արտահայտությունը հաճախ է հնչում թուրքերի եւ այն քաղաքական գործիչների շուրթերից, ովքեր փորձում են խուսափել Հայոց ցեղասպանության ճանաչումից: Մինչ օրս ես չէի էլ պատկերացնում` որքան ճիշտ է այդ արտահայտությունը: Իրականում, ես համաձայն եմ մեկ բանի հետ. պատմությունը պետք է գրեն պատմաբանները եւ ոչ թե քաղաքական գործիչները: Այսօր, այդուհանդերձ, շվեդ խորհրդարանականները գրեցին պատմության իրենց տարբերակը, որը համապատասխանում է իրենց քաղաքական շահերին եւ հակասում է պատմաբանների հետազատություններին: Ես հուսով եմ, որ շվեդ քաղաքական ղեկավարները ուսումնասիրությունները կթողնեն գիտնականներին եւ իրենց որոշումներում կհիմնվեն գիտնականների ներկայացված փաստերի վրա»,- նշել է Վահագն Ավեդյանը:



Նշենք, որ հունիսի 12-ին Շվեդիայի խորհրդարանը 245 «կողմ» եւ 37 «դեմ» ձայների հարաբերակցությամբ մերժել է Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչը: Հունիսի 11-ին շվեդական խորհրդարանում քննարկումներ են անցկացվել, որոնց շրջանակներում քննարկվել է Արտաքին հարաբերությունների կոմիտեի կողմից նախապատրաստված մարդու իրավունքների զեկույցը, այդ թվում եւ 5 ուղղումները, որոնք կոչ են անում Շվեդիայի խորհրդարանին եւ կառավարությանը պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Արդյունքում, խորհրդարանական մեծամասնությունը, ինչպես նաեւ սոցիալ-դեմոկրատների ներկայացուցիչները մերժել են ուղղումները, հիմնավորելով դա նրանով, որ «տվյալ հարցը չի դիտարկվել որպես ՄԱԿ-ի բանաձեւ, եթե 1948 թվականի Կոնվենցիան գոյություն ունենար 20-րդ դարասկզբում, ապա Օսմանյան կայսրության հայերի, ասորիների ողբերգությունը առանց որեւէ կասկածի կորակվեր ցեղասպանություն, փորձագետները դեռեւս միասնական կարծիք չեն հայտնել Օսմանյան կայսրության իրադարձությունների շուրջ, ինչպես նաեւ դրանց պատճառների եւ որակման: Բացի այդ, Հայոց ցեղասպանության ճանաչումը կարող է բացասաբար ազդել Թուրքիայի զարգացման վրա»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---