Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթին՝ ապաշխարելու սխալների համար

Վիգեն Սարգսյան. ՀՀԿ-ն պետք է մասնակցի արտահերթին՝ ապաշխարելու սխալների համար

PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախկին նախարար, հանրապետական Վիգեն Սարգսյանը կարծում է, որ ՀՀԿ-ն անպայման պետք է մասնակցի առաջիկա ընտրություններին: Այդ մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այդպես կայացած քաղաքական կուսակցությունը իշխանափոխությունից հետո ոչ թե «կխռովի» իր ժողովրդից, այլ նրան նոր կարգավիճակում ծառայելու հայտ կներկայացնի: Ընդդիմություն լինելը ո՛չ արտոնություն է, ո՛չ վարչական լծակ, ո՛չ էլ բարձր հանրային դիրք: Դա պատվաբեր հնարավորություն է ապաշխարելու սխալներիդ համար գործով և ոչ թե խոսքով»,-ասվում է գրառման մեջ:

Նա հավելել է նաև, որ երկար տարիներ իշխանություն եղած կուսակցությունը պարզապես իրավունք չունի հավաքելու կուտակած փորձը, գիտելիքը, արհեստավարժ թիմը և իր հետ տանելով այդ ամենը հեռանալու հանրային կյանքից` «լվանալով ձեռքերը»:

Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները կկայանան դեկտեմբերի 9-ին: Քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կտևի մինչև դեկտեմբերի 7-ը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---