Համաներումը տարածվել է նաև Իրանի 7 քաղաքացու վրա

Համաներումը տարածվել է նաև Իրանի 7 քաղաքացու վրա

PanARMENIAN.Net - Հայաստանում հայտարարված համաներումը տարածվել է նաև Հայաստանում պատիժը կրող որոշ օտարերկրացիների վրա: Մանավորապես ազատ է արձակվել Իրանի 7 քաղաքացի, հայտնում է IRNA գործակալությունը:

Երևանում Իրանի դեսպանությունը գործակալությանը պարզաբանել է, որ այդ քայլը պայմանավորված է Իրան-Հայաստան բարեկամական կապերով և դրանք զարգացնելու ցանկությամբ: Դեսպանատունը հայտնել է նաև, որ ՀՀ և Իրանի համատեղ համաներման շրջանակում կարող են ազատ արձակվել կամ արտահանձնվել Հայաստանում պատիժը կրող նաև այլ իրանցիներ:

Նոյեմբերի 3-ին նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» օրենքը։

Համաներումն ընդհանուր առմամբ կտարածվի մոտ 6500 անձի վրա, 650 դատապարտյալ ազատ կարձակվի, կկրճատվի մի քանի հարյուր դատապարտյալների պատժաչափը։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---