Հովհաննիսյան. ՊՆ մեքենայի վթարից վիրավորածներից ոչ մեկը ծայրահեղ ծանր վիճակում չէ

Հովհաննիսյան. ՊՆ մեքենայի վթարից վիրավորածներից ոչ մեկը ծայրահեղ ծանր վիճակում չէ

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում, Գորիսում տեղի ունեցած ՊՆ ավտոմեքենայի վթարի հետևանքով վիրավորված զինծառայողները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի բուժկենտրոն: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Նոյեմբերի 7-ին, ժամը 13.00-ի սահմաններում, N զորամասին պատկանող«Կամազ» մակնիշի ավտոմեքենան Որոտան-Խնձորեսկ ավտոճանապարհի 5-րդկմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

«Վիրավորները տեղափոխվում են Սիսիանի հոսպիտալ և Գորիսի ԲԿ: Նախնական տեղեկություններով մեկը ունի կոտրվածքներ, ծայրահեղ ծանր վիճակ չկա ոչ մեկի մոտ: Նոր տեղեկություններ կհայտնենք»,-ասվում է գրառման մեջ:

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

Վթարի հետևանքով 4 զինծառայող է զոհվել: Արծրուն Հովհաննիսյանը հրապարակել էր նրանց անունները:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---