Աջ ղեկով մեքենա պատվիրածներին կարող են թույլատրել ներմուծումը՝ 1 տարում ձախի փոխելու պայմանով

Աջ ղեկով մեքենա պատվիրածներին կարող են թույլատրել ներմուծումը՝ 1 տարում ձախի փոխելու պայմանով

PanARMENIAN.Net - Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն աջ ղեկով մեքենաներ պատվիրած ու դրանք ՀՀ ներմուծել չկարողացող մարդկանց համար առաջարկ է ներկայացնելու, համաձայն որի, մեքենաների ներմուծումը կթույլատրվի՝ 1 տարում ղեկը աջ փոխելու պայմանով։

PanARMENIAN.Net ին նախարարությունից հայտնեցին, որ առաջարկը վերաբերում է միայն մեքենաներն արդեն պատվիրած ու դրանք ներմուծելու և մաքսազերծելու անհնարինության խնդրի հետ բախված անձանց, այսինքն՝ մնացածների համար աջ ղեկով մեքենաների ներմուծման արգելքը չի վերանալու։

Ղեկի տեղափոխումից հետո և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսազերծելուց հետո դրանք պետք է հաշվառել ՀՀ ոստիկանությունում և ազատ շահագործել ՀՀ տարածքում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---