Ուշակով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի լուծման 3 տարբերակ կա

Ուշակով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի լուծման 3 տարբերակ կա

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ անդամները կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրության հարցը կքննարկեն նեղ կազմով և փակ դռների հետևում : Այդ մասին է հայտնել լրագրողներին ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

ՀԱՊԿ Խորհրդի նստաշրջանն անցնելու է Աստանայում նոյեմբերի 8-ին:

Ուշակովն ասել է, որ հարցի լուծման 3 տարբերակ է դիտարկվում․ «Կարող է լինել ժամանակավոր պաշտոնավարում մինչև 2020թ. մայիսը, այդ դեպքում գլխավոր քարտուղարի պարտականությունները կկատարի Վալերի Սեմերիկովը, որն այժմ տեղակալի պաշտոնում է: Երկրորդ տարբերակը՝ պաշտոնում ընտրվում է Բելառուսի ներկայացուցիչը, քանի որ ըստ այբբենական կարգի Բելառուսն է հաջորդում Հայաստանին: Եվ երրորդ տարբերակը, որը պնդում է հայկական կողմը՝ դա մինչև 2020-ի մայիսը ՀՀ ներկայացուցչին ընտրելն է», - ասել է նա։

Ուշակովը հավելել է, որ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը զգայուն հարց է և լուծվելու է փակ ռեժիմով:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աստանայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Մինչև 2020 թվականը Հայաստանինն է ՀԱՊԿ-ում պաշտոնավարումը, ուստի Երևանն ակնկալում է, որ պաշտոնը կզբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը:

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---