Հայ-թուրքական սահմանին 4 սահմանախախտ է ձերբակալվել

Հայ-թուրքական սահմանին 4 սահմանախախտ է ձերբակալվել

PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության աշխատակիցները սահմանախախտների հերթական խմբի անդամների են ձերբակալել Թուրքիայի հետ սահմանին: Այդ մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

Անհայտ անձանց հայտնաբերել են հայ-թուրքական սահմանի Արմավիրի տեղամասում նոյեմբերի 7-ին: Նրանք փաստաթղթեր չեն ունեցել:

Ըստ նախնական տվյալների, սահմանախախտները Հնդկաստանի քաղաքացիներ են: Նրանց մոտ եղել են ուսապարկեր անձնական իրերով և դրամական միջոցներ:

Ըստ նախնական տվյալների, նրանք ժամանել էին Հայաստան, որպեսզի հետո Թուրքիայով շարունակեին ուղին դեպի Եվրամիության երկրներ: Ձերբակալվածները հանձնվել են իրավասու մարմիններին՝ պարզելու համար կատարվածի բոլոր հանգամանքները:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հայ-թուրքական սահմանին Աֆղանստանի քաղաքացի էր ձերբակալվել:Ավելի վաղ Հայաստան-Թուրքիա սահմանն ապօրինի հատելու փորձ կատարելիս անհայտ անձանց խումբ էր ձերբակալվել:Վերջին շրջանում ակտիվություն է գրանցվում հայ-թուրքական սահմանին: Հոկտեմբերի կեսին 3 օրում սահմանն ապօրինի հատելու փորձի համար 6 մարդ է ձերբակալվել:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---