ԵՄ ներկայացուցիչ. Առարկայական բանակցություններ ենք ակնկալում ԼՂ խնդրի շուրջ

ԵՄ ներկայացուցիչ. Առարկայական բանակցություններ ենք ակնկալում ԼՂ խնդրի շուրջ

PanARMENIAN.Net - Եվրամիությունը հուսով է, որ առաջիկայում առարկայական բանակցություններ կանցկացվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Այդ մասին Բաքվում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, հայտնում է Trend.az-ը:

Կլաարն ասել է, որ Եվրամիությունը ողջունում է լարվածության նվազումը շփման գծում և Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարության կառուցողական մոտեցումը կարգավորմանը:

«ԵՄ-ն հուսով է, որ դա կուղեկցվի կոնկրետ և առարկայական բանակցություններով՝ որքան հնարավոր է արագ առաջ տանելու համար ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը փոխադարձ փոխզիջումների հիման վրա: Այդ ուղղությամբ ԵՄ-ն սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեռնարկած ջանքերին»,-ասել է նա:

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները 29-ից նոյեմբերի 2-ը այցելել էին տարածշրջան, հանպել ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հետ: Հոկտեմբերի 30-31-ին համանախագահները «հանդիպել են Լեռնային Ղարաբաղի դե-ֆակտո իշխանությունների» հետ և այցելել են Քելբաջարի ու Աղդամի շրջաններ։Հոկտեմբերի 31-ին նրանք մասնակցել են ԵԱՀԿ հրադադարի մոնիտորինգին՝ Աղդամի մոտ գտնվող շփման գծում։ Համանախագահների հետ հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարներն էլ հաստատել են, որ բռնությունների մակարդակը զգալիորեն նվազել է, քանի որ Դուշանբեում վերահաստատել են լարվածությունը նվազեցնելու իրենց հանձնառությունը։Համանախագահներն ընդգծել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման ինտենսիվ բանակցությունների համար վստահության մթնոլորտի պահպանման կարևորությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---