«Կոմերսանտ». Ալիևին ուզում էին որպես հյուր հրավիրել ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց ՀՀ-ն դեմ էր

«Կոմերսանտ». Ալիևին ուզում էին որպես հյուր հրավիրել ՀԱՊԿ գագաթնաժողովին, բայց ՀՀ-ն դեմ էր

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) քննարկվել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հյուրի կարգավիճակով Աստանայի գագաթնաժողովին հրավիրելու գաղափարը: Այդ մասին գրում է «Կոմերսանտը»՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախապատրաստական աշխատանքների 2 մասնակցի վրա հղումով:

Ըստ պարբերականի զրուցակիցների, այդ գաղափարն արտահայտել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, որին սատարել են նաև այլ նախագահներ, մասնավորապես, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ըստ աղբյուրի, Ալիևը պատրաստ էր մեկնել Աստանա, սակայն դեմ է արտահայտվել հայկական կողմը:

«Դաշինքի անդամ չհանդիսացող երկրների ղեկավարները կարող են մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին, եթե համաձայն են բոլոր անդամները»,-պարզաբանել է պարբերականի բարձրաստիճան աղբյուրն անդամ պետություններից մեկի պատվիրակությունից: Այս դեպքում, ըստ նրա, փոխհամաձայնություն չի եղել:

Ալիևին Աստանա հրավիրելու գաղափարը մեկնաբանելու խնդրանքին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն ասել է. «Մենք նման տեղեկություն չունենք»:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Աստանայում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Քննարկվելու է նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը: Մինչև 2020 թվականը Հայաստանինն է ՀԱՊԿ-ում պաշտոնավարումը, ուստի Երևանն ակնկալում է, որ պաշտոնը կզբաղեցնի ՀՀ ներկայացուցիչը:

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---