ԶԼՄ. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեխա կորդեգրեն Հայաստանից

ԶԼՄ. Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը երեխա կորդեգրեն Հայաստանից

PanARMENIAN.Net - Ամերիկահայ հեռուստաաստղ և մոդել Քիմ Քարդաշյանն իր ամուսնու, հայտնի ռեփեր և պրոդյուսեր Քանյե Ուեսթի հետ, որոշել է երեխա որդեգրել Հայաստանից: Այդ մասին հայտնում է Mirror-ը:

Զույգն արդեն կապ է հաստատել Հայաստանի մանկատներից մեկի հետ, որտեղ եղել է 3 տարի առաջ: Ուստի, նրանք առաջիկա շաբաթներին մտադիր են կրկին այցելել Հայաստան և տղա երեխա որդեգրել այդ մանկատնից:

Ըստ Քարդաշյանների ընտանիքին մոտ կանգնած աղբյուրի, Քանյեն և Քիմը որոշել են երեխային Սեմ անվանակոչել՝ Քիմի մեծ պապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, որն ավելի ուշ, ներգաղթելով ԱՄՆ, փոխել է անունը Սեմ Քարդաշյանի:

Քիմ Քարդաշյանը քրոջ և ընտանիքի հետ առաջին անգամ Հայաստան է այցելել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին: Այցի շրջանակում նրանք եղան Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում, որտեղ հարգեցին 1915-ի կոտորածի ժամանակ զոհված 1.5 մլն հայի հիշատակը: Քիմն այդ այցը «էմոցիոներով լի» էր որակել:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---