// IP Marketing video - START// IP Marketing video - END

Կարլսենն ու Կարուանան Լոնդունում կպայքարեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար

Կարլսենն ու Կարուանան Լոնդունում կպայքարեն շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար

PanARMENIAN.Net - Նորվեգացի Մագնուս Կարլսենն ու ամերիկացի Ֆաբիանո Կարուանան նոյեմբերի 9-ին Լոնդոնում սկում են պայքարը շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար: Կարլսենը երրորդ անգամ է պայքարելու իր կոչումը պաշտպանելու համար, իսկ Կարուանան կարող է դառնալ առաջին ամերիկացի չեմպիոնը 1975-ից ի վեր, երբ Բոբբի Ֆիշերը զիջեց շախմատային թագը:

Կարլսենն առաջին անգամ շախմատի աշխարհի չեմպիոն է դարձել 22 տարեկանում և մինչ օրս բազմիցս է ապացուցել իր բարձր վարկանիշը տարբեր մրցաշարերում և հենց նա է համարվում Լոնդոնում մեկնարկած գերմրցաշարի ֆավորիտը:

Լոնդոնում կայանալիք մրցաշարը բաղկացած կլինի 12 պարտիայից՝ ժամանակի դասական կարգով՝ 100 րոպե 40 քայլ համար, հետո 50 րոպե 20 քայլի համար և 15 րոպե մինչև պարտիայի ավարտը յուրաքանչյուր քայլի համար լրացուցիչ 30 վայրկյանով, առաջինից սկսած, գրում է ՏԱՍՍ-ը:

Մրցաշարը կանցնի Լոնդոնի Հոլբորն թաղամասում՝ Քոլեջի ցուցադրական դահլիճում, իսկ մրցանակային ֆոնդը կկազմի 1 մլն դոլար:

Յուրաքանչյուր 2 պարտիայից հետո հանգստյան օր է նախատեսված, 6-րդ պարտիայից հետո մրցակիցները կփոխեն գույները: Եթե ոչ ոքի գրանցվի 12 պարտիայից հետո կնշանակվի թայ բրեյք, որտեղ մասնակիցները կրճատված պարտիաներ կխաղարկեն: Հետո, անհրաժեշտության դեպքում, կլինի բլից և այսպես կոչված արմագեդոն՝ մինի մենամարտ, որտեղ սպիտակներն ունեն 5 րոպե մրցակցի 4 րոպեի փոխարեն, բայց պարտավոր են հաղթել:

 Ուշագրավ
Հայ ֆուտբսլիստը հրաժարվել է փոխարինման դուրս գալ «Ֆորտունա Սիտարդի» հետ խաղում
Մխիթարյանի աշխատավարձն ակումբում շաբաթական 180,000 ֆունտ է կազմում
Նժույգթափերի վարժությունում Հարություն Մերդինյանը զբաղեցրել է 5-րդ տեղը
Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնի Լիանա Գյուրջյանը